Մանկական հիվանդություններ
Պերիկարդիտ
Սրտապարկի սուր կամ քրոնիկական բորբոքում է։ Տարբերում են հետևյալ ձևերը`
- ֆիբրինային,
- շճաֆիբրինային,
- արյունային և
- թարախային։
Էթիոլոգիան։ Վարակներ (վիրուսներ, մանրէներ, ռիկետսիաներ, սնկեր, միաբջիջ օրգանիզմներ), ռևմատիզմ, համակարգային կարմիր գայլախտ, ուռեմիա, հեմոբլաստոզներ։
Պաթոգենեզը հաճախ ալերգիկ է կամ աուտոիմուն։ Վարակային պերիկարդիտի դեպքում վարակը դիտարկվում է որպես գործարկող մեխանիզմ։ Չի բացառվում նաև սրտի թաղանթների ուղղակի ախտահարումը միկրոբային և այլ ազդակներից։
Կլինիկան ու ընթացքը կախված են հիմնական հիվանդությունից և ներթորանքի բնույթից, քանակությունից ու կուտակման արագությունից։ Սկզբնական ախտանիշներն են՝ տկարություն, ջերմության բարձրացում, հետ- կրծոսկրային ցավեր՝ երբեմն կապված շնչառության հետ։ Հաճախ լսվում է պերիկարդի քսման՝ տարբեր ուժգնության և տարածվածության աղմուկ։ Էքսուդատի կուտակումը հաճախ ուղեկցվում է սրտի շրջանի ցավերի և սրտապարկի քսման աղմուկի վերացումով։ Առաջ է գալիս հևոց, պարանոցային երակների արտափքում, սրտային հրոցի թուլացում, սրտային բթության սահմանների մեծացում։ Փոքր քանակության ներթորանքի դեպքում սրտային անբավարարությունը կարող է չափավոր արտահայտված լինել։ Դիաստոլային լցման նվազեցման պատճառով փոքրանում է սրտի հարվածային ծավալը, սրտի տոները դառնում են խուլ, պուլսը փոքր և հաճախ։
ԷՍԳ-ի վրա հիվանդության առաջին օրերին նկատվում է ՏT տարածության կոնկորդանտային բարձրացում՝ ստանդարտ և կրծքային արտածումներում, հետագայում՝ ՏT տարածությունը տեղաշարժվում է դեպի իզոէլեկտրական գիծը, T ատամիկը հարթվում է կամ ենթարկվում ինվերսիայի։ Ներթորանքի զգալի կուտակման դեպքում QRS կոմպլեքսի վոլտաժն իջնում է։
Ռենտգենաբանական հետազոտության ժամանակ դիտվում է սրտի լայնական չափերի մեծացում և սրտային ստվերի սեղանարդ ուրվանկար՝ սրտային ուրվագծի պուլսացիայի թուլացումով (նկ. 61)։
Նկ. 61 Թարախային պերիկարդիտով հիվանդ երեխայի կրծքավանդակը:
Բուժումը։ Ալերգիկ կամ վարակային-ալերգիկ բնույթի պերիկարդիտների ժամանակ օգտագործում են կորտիկոստերոիդային պատրաստուկներ, ոչ ստերոիդ հակաբորբոքիչ դեղամիջոցներ։ Վարակային և թարախային պերիկարդիտների ժամանակ օգտագործում են հակաբիոտիկներ: Կանգային երևույթների դեպքում նշանակում են միզամուղ միջոցներ։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն